31/08/2018 10:37
«Ժամանակ». Մեկնարկել է Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցագործությունների քննությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿ-ում սկսվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցագործությունների քննությունը։
«Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել, որ իր ստեղծած ընկերության դեմ խոչընդոտներ են ստեղծել և պահանջել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը։
Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները»։