31/08/2018 10:22
«Ժողովուրդ». Նախարարներն անդամակցում են ՔՊ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ավելի վաղ ՔՊ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հետաքրքիր է, սակայն, որ Մշակույթի նախարարության կայքում Լիլիթ Մակունցի կենսագրական տվյալների դիմաց արդեն իսկ մատնանշված է նրա կուսակցական պատկանելիության մասին, իսկ կառավարության կայքում նա շարունակում է անկուսակցական համարվել: Ի դեպ, եթե հիշում եք, ժամանակին նման տենդենց նկատվում էր նաև Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ նրա հետ պատշոն ստացած անկուսակցականները դարձան ՀՀԿ-ականներ»: