31/08/2018 12:08
Եթե Ադրբեջանը ձերբակալի ինձ, դա իրենց համար վատ ավարտ կունենա. Դեն Բիլզերյանն անդրադարձել է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն
Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու լուրերին:
Հայհոյանքով ուղեկցված գրառման մեջ Բիլզերյանը նշել է՝ եթե Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով ձերբակալի իրեն, դա իրենց համար վատ ավարտ կունենա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան ու Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին, Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար: