01/09/2018 13:39
Ալիևը Պուտինի հետ ցանկանում է քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, այսօր մենք կքննարկենք նաև հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանի հետ կապված հարցեր: Օրակարգը բավական լայն է», - ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ կհաղորդի: