01/09/2018 13:07
Մի խումբ ադրբեջանցիներ առավոտյան փորձել են հատել Արցախի սահմանը. ՊԲ
Մի խումբ ադրբեջանցիներ սեպտեմբերի 1-ի առավոտյան արցախաադրբեջանական շփման գծի Բարդա-Աղդամ ուղղությամբ փորձել են հատել սահմանը, հայտնում է Արցախի ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը։
«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու նախաձեռնությունը, ինպեսև սպասվում էր, տապալվեց:
Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը:
Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- Facebook-ի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։