01/09/2018 14:33
Պիկեին սպառնում է կես տարվա ազատազրկում
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն հերթական տհաճ պատմության մեջ է ընկել: Հանրահայտ ֆուտբոլիստին կանգնեցրել են Իսպանիայի ճանապարհային ոստիկանները: Փաստաթղթերի ստուգումից հետո պարզվել է, որ Պիկեն զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից: Իսպանիայում վարորդը ստանում է 12 միավորի հավաստագիր:
Cadena SER-ի փոխանցմամբ՝ Պիկեին սպառնում է մեծ չափերի հասնող տուգանք կամ կես տարվա ազատազրկում: