01/09/2018 13:21
ԱՄՆ-ը հրաժարվել է պաղեստինցի փախստականներին $300 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել
ԱՄՆ-ը դադարեցրել ՄԱԿ-ի գրասենյակին տրամադրվող օգնության ցուցաբերումը, որը նախատեսված էր պաղեստինցի փախստականների համար, գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ խոսքը 300 միլիոն դոլարի մասին է, որն ԱՄՆ-ն հրաժարվել է վճարել:
ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը «այլևս չի ֆինանսավորելու այդ անուղղելի սխալ գործողությունը»:
Ինչպես նշում է գործակալությունը՝ ԱՄՆ-ի ներդրումները կազմում էին ՄԱԿ-ի գոծակալության բյուջեի մինչև 30%-ը: Տվյալ գործակալությունը զբաղվում է Հորդանանի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Սիրիայում ու Լիբանանում փախստականներին օգնության ցուցաբերմամբ: