02/09/2018 21:06
Փաշինյանը մոտ ապագայում այցելելու է Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում այցելելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մոտ ապագայում ծրագրված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպելու եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա մեր երրորդ հանդիպումն է լինելու։ Վստահ եմ, որ մանրամասն կքննարկենք մեր օրակարգին վերաբերող շատ հարցեր, և կգտնենք լուծումներ։ Չեմ ուզում պնդել, որ բոլոր հարցերի լուծումները կգտնենք, բայց վստահաբար ասում եմ, որ մեր հարաբերությունները բնականոն ընթանում են», - Facebook-ի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ կրում են նորմալ, աշխատանքային բնույթ։