02/09/2018 20:23
Փաշինյանը հույս ունի, որ Արցախում կապի նոր օպերատոր կհայտնվի, որի արդյունքում կնվազի ռոումինգի գինը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանի և Արցախի միջև բջջային հեռախոսակապի ռոումինգի գները կնվազեն։
«Ինձ տեղեկացրել են, որ գները էականորեն նվազել են՝ 140-170 դրամից նվազել են մինչև 30,5-40 դրամ։ Խնդիրը կապված է նրա հետ, որ մենաշնորհային օպերատոր կա և մրցակցության պակաս կա։ Եթե նոր ընկերություն լինի որը հետաքրքրված կլինի Արցախում գործունեությամբ, ապա դա կազդի գների վրա», - Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Ն.Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ առաջիկայում Արցախում նոր օպերատոր կհայտնվի, որի գործունեության արդյունքում ռոումինգի գները էականորեն կնվազեն», - նշեց նա։