03/09/2018 14:45
Bank of America. Առևտրային պատերազմում ԱՄՆ-ն օգուտ չի քաղի
Bank of America Merrill Lynch-ի փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի և նրա խոշորագույն առևտրային գործընկերների միջև առևտրային պատերազմների ակտիվացումը կհանգեցնի դոլարի փոխարժեքի աճի:
«Չնայած NAFTA-ի բանակցություններում վերջին առաջընթացին, սակագնի և առևտրային պատերազմների խստացման ռիսկրը մնում են բարձր մակարդակի վրա», - գրում են բանկի վերլուծաբանները:
«ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը տնտեսական ուժերի ազդեցության արդյունքն է, այլ ոչ թե արտադրական հզորությունների կրճատումը: Այդ դեֆիցիտի գլխավոր պատճառը խնայողությունների և ներդրումների միջև կապի ընդհատումն է (ամերիկացիների համար խնայողության մակարդակը շատ ցածր է): Եթե ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը մի երկրում, ինչպեսին է Չինաստանը, վերացվի, այն անմիջապես կհայտնվի մյուսի վրա: Այսպիսով, առևտրային պատերազմների արդյունքում դոլարի փոխարժեքն աճելու է, և դա չեզոքացնելու է այն օգուտները, որոնք ԱՄՆ-ի առևտրի հաշվեկշիռը կստանա արտասահմանյան ապրանքների մաքսերի աճից», - գրում են բանկի վերլուծաբանները: