03/09/2018 12:56
Մեր ֆուտբոլիստի անվտանգությունն ամենակարևորն է. «Արսենալը»՝ Մխիթարյանի՝ Ադրբեջան այցի մասին
Լոնդոնի «Արսենալը» կարևորագույն հարց է համարում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը։
«Մեր ֆուտբոլիստների ու աշխատակիցների անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը, ապա որոշում կկայացնենք», - Evening Standard-ին ասել է «Արսենալի» մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Մխիթարյանի՝ Ադրբեջան այցին։
Նա նշել է՝ ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնի Մխիթարյանին վիզա ստանալ և լինել ակումբի հետ։
Հիշեցնենք՝ Մոնակոյում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբը: