03/09/2018 13:08
Առևտրականների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր. Արման Եղոյան
Առևտրակնների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր, Aysor.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Շաբաթ օրը ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպում էր տեղի ունեցել, առևտրականները ներկայացրել են իրենց խնդիրները և ՊԵԿ-ն այսօր այդ խնդիրների մասին պետք է զեկուցի վարչապետին ու գտնեն լուծումներ», - նշեց Ա.Եղոյանը:
Հիշեցնենք, որ առավոտից տոնավաճառների մի շարք առևտրականներ բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վարչապետին ընդունել իրենց: Նրանք նշում են, որ դժգոհ են մաքսազերծման գներից: