03/09/2018 13:24
Հիմա քիչ ենք, դրա համար մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում. կգնանք, պատրաստված կգանք. Առևտրականները դադարեցրին բողոքի ակցիան
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականները որոշեցին դադարեցնել ակցիան:
«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ իրենք կվերադառնան հինգշաբթի օրը ժամը 11:00-ին՝ հույս ունենալով, որ իրենց կընդունեն:
«Քանի որ մեր ձայնը հիմա լսելի չի ու կարծում եմ, որ մենք հիմա քիչ ենք ու դրա համար մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում, կգնանք ու հինգշաբթի օրը պատրաստված կգանք», - նշեց Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ առավոտից տոնավաճառների մի շարք առևտրականներ բողոքի ցույց էին իրականացնում կառավարության դիմաց՝ դժգոհելով մաքսազերծման գներից:
Նրանք պահանջում էին վարչապետին ընդունել իրենց:
Aysor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշել էր, որ առևտրականների խնդիրների մասին վարչապետին զեկուցվելու է այսօր, քանի որ այդ մասով առևտրականների և ՊԵԿ-ի մեջ հանդիպում է տեղի ունեցել շաբաթ օրը: