03/09/2018 12:43
Հայաստանի կառավարությունը 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել. Մինասյան
Հայաստանի նոր կառավարությունը 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մայիսից սկսած մեծ հետաքրքրություն է նկատվում տարբեր ընկերությունների և ներդրողների շրջանում, ովքեր հանդիպումների ընթացքում Հայաստանում 1 միլիարդ դոլարի ներդրումներ իրականացնելու ծրագրեր են ներկայացրել», - ասաց Արծվիկ Մինասյանը։
«Հիմա մենք աշխատում ենք նրանց հետ, որպեսզի իրենց գաղափարները վերածվեն բիզնես ծրագրերի կամ գործարար նախաձեռնությունների կոնկրետ արդյունքների հասնելու համար», - տեղեկացրեց նախարարը։