03/09/2018 15:34
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Բակո Սահակյանին
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էին նաև կառավարության մի խումբ անդամներ:
Քննարկվել են հայկական երկու պետությունների ֆինանսա-տնտեսական, սոցիալական, բնապահպանական և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր։