03/09/2018 10:40
Ֆրանսիայի ԱԳՆ. Ասադը Հաղթել է Սիրիայում պատերազմը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը հաղթել է երկրում քաղաքացիական հակամարտությունը, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա, Ասադը հաղթել է Սիրիայում պատերազմը:
Նա նաև հավելել է, որ չնայած հաղթանակին, Ասադին դեռ չի հաջողվել հասնել խաղաղության:
Լե Դրիանն ընդգծել է, որ այս խնդիրը լուծելու համար իշխանություններին անհրաժեշտ է գտնել «քաղաքական լուծում միջազգային միջնորդների մասնակցությամբ»:
Հունիսի վերջին Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը չի մասնակցի Սիրիայի վերականգնմանը: