03/09/2018 16:42
Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Բարձրաստիճան պաշտոնյան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «պարզունակ սուտ» էր որակել տեղեկությունը, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը իր կամքով է հրաժարական տվել՝ նշելով. որ Մանուկյանին պարզապես հետ են կանչում: