03/09/2018 11:53
Արտահանման և ներմուծման տվյալներով Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է. Նախարար
Կիսամյակային կտրվածքով ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 4 մլրդ 89 մլն ԱՄՆ դոլար, հաշվեկշիռը կազմել է -1 մլրդ 363 մլն, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Արտահանման շուկայում, նրա խոսքով, առաջին տեղում Ռուսաստանն է՝ շուրջ 25 տոկոս:
«Շվեյցարիան շուրջ 14 տոկոս, Բուլղարիան՝ 10.5 տոկոս, Գերմանիան՝ 6.8, Իրաքը՝ 5.3 տոկոս», - տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը։
Ներմուծման մասով ևս առաջին տեղում Ռուսաստանն է՝ 28.6 տոկոս, Չինաստանը՝ 7.3, Վրաստանը՝ 7.2, Գերմանիան՝ 5.5 և Իրանը՝ 4.7 տոկոս։