03/09/2018 14:40
Երգիչ Հրանտոյի և Մարինա Թագակչյանի նոր աշխատանքը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800 ամյակին (Տեսանյութ)
Ամերիկաբնակ երգիչ Հրանտոյի և երգահան Մարինա Թագակչյանի նոր աշխատանքը՝ «Երևանը», երեկվանից արդեն հասանելի է հանրությանը: Երգը նվիրված է էրեբունի-Երևանի 2800 ամյակին:
Խոսքի և երաժշտության հեղինակը Մարինա Թագակչյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը: Երաժշտական ձևավորմամբ զբաղվել են Վահան Նահապետյանն ու Սերգեյ Գասպարյանը:
«Երևան»-ն ունի նաև տեսահոլովակ, որը նկարահանել է «Գասոյան» փրոդաքշնը: Տեսահոլովակում արտացոլված է ոչ միայն գունեղ մայրաքաղաքը, այլև կադրեր՝ այս գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից: