03/09/2018 14:54
Երգչուհի Մարիաննա Լիման Պորտուգալիայից վերադարձել է պատվավոր առաջին մրցանակով
Երգչուհի Մարիաննա Լիման, ով հանդես է գալիս ջազ, սոուլ, գոսպել ոճերում, օգոստոս ամսին Հայաստանն է ներկայացրել Պորտուգալիայի Սեյա քաղաքում «FICSE» միջազգային մրցույթ-փառատոնին, երգելով Նարինե Զարիֆյանի «Mercy on me» և «My funny Valentine» ստեղծագործությունները՝ զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականները:
Մարիաննա Լիմայի մասնակցությունն այս կարևոր մրցույթում ապահովեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, հովանավորներից էր նաև Սեյայի քաղաքապետարանը:
Սա երգչուհու՝ թվով 16-րդ մրցույթն էր, որից նա հաղթանակով է վերադարձել: Մարիաննան նշում է, որ բավականին բարդ էր մրցակցությունը, քանի որ մասնակիցներն ուժեղ էին:
Ի դեպ, զավեշտալի մի դեպք էր տեղի ունեցել օդանավակայանում. կորցրել էին նրա ուղեբեռը, և ելույթի զգեստը ձեռք է բերվել մրցույթից ժամեր առաջ:
Մարիաննան նկատում է՝ «Ֆիքսեն» շատ կարևոր մրցույթ է Պորտուգալիայի համար:
Մարիաննա Լիման նաև «Եվրոպան իմ սրտում» գրքի հեղինակն է, որը պատմում է եվրոպական 30 քաղաքների մասին: Շուտով պատրաստվում է գիրք գրել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մասին: