04/09/2018 11:08
Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները
Առավոտից խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Արմավիր-Երևան ճանապարհին: Նրանք փակել են ճանապարհը և բողոքում են խաղողի մթերման գներից:
Նրանք պնդում են, որ «Պռոշյան» կոնյակի գործարանի հետ պայմանագիր են կնքել 1 կգ խաղողի մթերման դիմաց վճարել 160 դրամ, մինչդեռ գնի անկում է նկատվել՝ հասնելով 140 դրամի:
Մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը փորձեց հանգստացնել խաղողագործներին՝ հորդորելով բացել ճանապարհը և միասին քննարկել: Մինչդեռ այս պահին նրանք շարունակում են փակ պահել ճանապարհը՝ պնդելով, որ այն կբացեն միայն Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ խոսելուց հետո:
Փոխմարզպետը նշեց, որ խաղողագործները չեն ունեցել ֆիքսված գնի մասին պայմանագիր և քանի որ մի կոնյակի գործարանը նոր գին է որոշել՝ 140 դրամ, մյուս ընդունող կազմակերպությունները ևս իջեցնում են գինը:
Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Արծրուն Սարգսյանը խոստացավ խաղողագործներին իրենց պահանջը փոխանցել գլխավոր մասնաճյուղ և հայնտել գնի վերանայում կլինի, թե ոչ: