04/09/2018 11:42
Անդրանիկ Մանուկյանն ինքն է հրաժարվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեռ օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրել էր միջնորդել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ազատել իրեն դեսպանի պաշտոնից:
Մինչ այդ, սակայն, բարձրաստիճան պաշտոնյան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «պարզունակ սուտ» էր որակել տեղեկությունը, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը իր կամքով է հրաժարական տվել՝ նշելով, որ Մանուկյանին պարզապես հետ են կանչում:
Սեպտեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել: