04/09/2018 17:05
Այդպիսի հարցեր ինձ տալը բարոյական չէ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-Քոչարյան համագործակցության մասին (Տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմի և Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին հարցերն անբարոյական է որակում:
«Հարցը, որ տալիս եք, պետք է մտածված տալ: Էսօր գիտեք՝ ում հետ եմ համագործակցում, ուրեմն մենք էսօր կառավարության մաս ենք կազմում, այդպիսի հարցեր բարոյական չէ ինձ տալը», - նշեց Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով. «Ես այն մարդը չեմ, որ ինձ հետ համագործակցության առաջարկ լինի»:
Նա ընդգծեց, որ նոր կառավարության հետ իրենց համագործակցությունն այսօր շատ ջերմ է.
«Մեր թիմային հարաբերությունները լավ են եղել: Եթե լինում են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք»: