04/09/2018 13:07
Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձում չկա քաղաքական ենթատեքստ. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձում քաղաքական ենթատեքստ չի տեսնում.
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ չնայած ԵՄ-ի հետ ունեցած բավականին խնդրահարույց հարաբերություններին, նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան չինովնիկի հարսանիքին: Դա նշանակում է, որ Ռուսաստանը գնահատում է մարդկային հարաբերությունները, ինչը լավ է», - նշեց Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Երևանում 2008 թվականի մարտի 1-ին դեպքերով հարուցված քրգործով: Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը խախտելու մեջ։
Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահը հեռախոսազանգով շնորհավորել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան կապակցությամբ: