04/09/2018 12:48
Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես. Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հայաստանում իսկապես շոգ է:
«Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես», - ասաց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լավրովի այն հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է:
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր՝ իրենք մտահոգված են, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը հետաքննվում են: