04/09/2018 17:44
Ռուսաստանը կարող է 6 անգամ նվազեցնել նավթամթերքի արտահանումը Բելառուս
Բելառուս նավթամթերքի մատակարարման ծավալները կարող են վեց անգամ կրճատվել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հարկային և մաքսային քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Սազանովը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ մատակարարումների ծավալները ներկայիս տարեկան 2 մլն տոննայից կնվազեն մինչև 100 000-300 000 տոննա:
Սազանովը նկատել է, որ փոփոխությունը կվերաբերի միայն բաց գույնի նավթամթերքին:
«Նախկինում մատակարարումների հարցում սահմանափակումներ չկային, իսկ հիմա կլինեն», - ասել է Սազանովը:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Բելառուս ռուսական նավթամթերքի արտահանումը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ։