04/09/2018 20:42
ՖԻՖԱ-ն «Ինտերին» չի պատժի
ՖԻՖԱ-ն «Ինտերի» նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ բանակցություններ վարելու համար:
Իտալական ակումբն առանց մադրիդցիների թույլտվության բանակցել էր Խորվաթիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի հետ:
ՖԻՖԱ-ն անօրինականություններ չի հայտնաբերել «Ինտերի» գործողություններում, այդ պատճառով չի պատժի միլանյան ակումբին: