05/09/2018 09:17
Զինված հարձակում՝ Երևանում. Թալանել են «Վիվարո» բուքմեյքերական կետը
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված անձը թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նա, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանութւան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Լ. Քաջազնունու որոշմամբ ՀՀ քր օր-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողողություններ՝ հերթական բուքմեյքերական կենտրոնի թալանման դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։