05/09/2018 12:05
Վարչապետի հետ քննարկել ենք և որոշել, որ ՊՆ-ում ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն. Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր, որ իր առաջին գործն է լինելու պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելը։
«Նախնական ուսումնասիրություն սկսել ենք դեռևս ՊՆ չայցելած, ինֆորմացիայի հավաքագրում է եղել։ Այդ ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ մի քանի իրավապահ մարմիններ քրեական գործեր են հարուցել, և մեր այնտեղ լինելն ուղղակի անահամատեղելի է, երբ արդեն կա նախաքննություն, հետաքննություն և այլն», - պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել են հարցը և որոշել, որ ստուգումները մի քանի ամսով կհետաձգվեն։