05/09/2018 15:32
Ակնկալել ենք, որ «Ելքով» կարելի է գնալ, չի ստացվել, որևէ տրագեդիա չկա. Էդմոն Մարուքյանը՝ Ավագանու ընտրություններին մասնակցության մասին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հակահեղափոխական ուժ չի մասնակցում, հետևաբար արդար մրցակցություն կա, լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակացության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Հավասար պայմաններ պետք է ապահովել, թող Երևանի քաղաքացիներն էլ որոշեն՝ ում են նախընտրում», - նշեց Մարուքյանը:
Դիտարկմանը, թե հասարակությունը կարող է չկողմնորշվել՝ ընտրել «Իմ քայլը» դաշինքին, թե «Լույս» դաշինքին, քանի որ շատերի մոտ դեռ տպավորություն է, որ «Ելք» դաշինքը դեռ գոյություն ունի, Մարուքյանն ասաց. «Ակնկալել ենք, որ «Ելքով» կարելի է գնալ, դա չի ստացվել, միասին գնացել ենք մյուս երկու ուժերով, այսքան բան, որևէ տրագեդիա չկա այստեղ»:
Ավագանու ընտրություններին «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով, քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: