05/09/2018 14:53
Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իդլիբի հարցում կիսում է Ռուսաստանի մտահոգությունները
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ և կիսում է Մոսկվայի անհանգստությունը, լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նա «ճիշտ» է համարել Իդլիբում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ Ռուսաստանի արած հայտարարությունները:
«Մենք կիսում ենք ահաբեկչության հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները, որի աղբյուրը Սիրիայի հյուսիսն է ու հյուսիս-արևմուտքը», - ասված է ԱՄՆ-ի Պետդեպի տարածած զրույցի սղագրության մեջ:
Պետքարտուղարը հավելել է. «Մենք լիովին համաձայն ենք, որ ահաբեկիչները ներկա են այդ շրջաններում եւ հարկավոր է դրանով զբաղվել, որպեսզի նրանք ահաբեկչություն չարտահանեն աշխարհի երկրներ»: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է Պետդեպարտամենտը, նախօրեին Փոմպեոյի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի միջեւ կայացած հեռախոսազրուցի ընթացքում կողմերը «համաձայնել են, որ Իդլիբի վրա Ասադի ռեժիմի ցանկացած ռազմական հարձակում կլինի սիրիական հակամարտության անընդունելի ու անխոհեմ էսկալացում»: