05/09/2018 10:06
«Ժողովուրդ». Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը. Ալիկ Սարգսյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում ևս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ:
Մարտի 1-ի դեպքերից հետո` մինչև 2011թ., ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվել է` արդյոք իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության:
Սակայն նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել. «Ի՞նչ կարևոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել: Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի լուսադեմին կատարվածին, այնուհետև ոստիկանական բռնությունները թաքցնելու նպատակով կեղծ փաստաթղթեր սարքելուն, Սարգսյանն ասել է, թե այդ ամենն իր օրոք չի եղել: «Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես, անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ»