05/09/2018 14:16
Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը: 2018թ ապրիլի 26-ին սկսված գործընթացի շրջանակներում տեղաբաշխվել են պարտատոմսեր երեք արժույթներով:
«Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական թողարկման շրջանակներում տեղաբաշխվել են ոչ միայն դրամային և դոլարային, այլև եվրո արժույթով պարտատոմսեր: Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն», - ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն դոլար է՝ տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն եվրո է՝ տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Սեպտեմբերի 5-ին պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: