05/09/2018 10:58
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան
Դեռևս վերլուծություններ չկան, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
«Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռնման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք», - ասաց նա։