06/09/2018 14:17
Օսիպյանը կարծում է, որ Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ Վլադիմիր Գասպարյանի առանձնատնից գնել
Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ արձագանքելով փաստին, որ ՀՔԾ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման հարցով գործ է հարուցել:
«Օրենքի առաջ բոլորը հավասար են», - ասաց ոստիկանապետը։
Լրագրողներն Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է այդպիսի տուն գնել։
«Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն», - ասաց նա։ Իսկ թե ինչ միջոցներով է առանձնատունը կառուցվել, Օսիպյանը հորդորեց դիմել կամ կառուցողին, կամ սեփականատիրոջը:
Հարցին՝ եթե ապացուցվի, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է, նա կկանգնի՞ օրենքի առաջ պատասխանատվության, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո»: