06/09/2018 19:30
Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցվել է
Ռուստաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը նվազեցրել է ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 1.8 տոկոս, հայտնել են գերատեսչությունից:
«Տնտեսական աճի կանխատեսումը 2018 և 2019 թվականներին համար նվազել է 0.1 տոկոսային կետով` 1.8 տոկոսով և 1.3 տոկոսով, համապատասխանաբար», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գերատեսչությունից նշել են, որ ՀՆԱ-ի աճն այս տարվա հուլիսին տարեկան կտրվածքով արագացել է 1,1 տոկոսից մինչև 1,8 տոկոս: