07/09/2018 10:30
Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը
Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումն իր տարածքում, «Интерфакс»-ին հայտնել է տեղեկատվական աղբյուրը:
«Հարությունյանի դեմ 2008 թվականի մարտի 1-ի գործի նյութերը հետազոտելուց հետո որոշում է կայացվել չեղարկել է նրա նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում», - ասել է աղբյուրը։
ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել Հայաստանին։
Աղբյուրը նաև նշել է, որ որոշ ժամանակ առաջ Մոսկվային պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման և հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել ոչ թե ՀՀ դատախազությունից, այլ՝ Միջպետական հետախուզության գծով: