07/09/2018 11:51
Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին և հոկտեմբերին գործնական այցերով կլինի Ադրբեջանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում, հայտնում է «Известия» թերթը:
Պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Ադրբեջան, սեպտեմբերի 27-28-ը՝ կմասնակցի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Վլադիմիր Պուտինի այցը Ուզբեկստան նախատեսվում է հոկտեմբերին:
Բացի այդ, մինչև տարվա վերջ Ռուսաստանը կընդունի եռակողմ գագաթաժողով` Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: