07/09/2018 14:38
Բորիս Ջոնսոնի կինը դավաճանության պատճառով նրան վռնդել է տնից
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար և Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնն այլևս նույն հարկի տակ չի ապրում իր կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ և նրա հետ միասին չի հայտնվում հասարակության մեջ, հայտնել է The Sun տաբլոիդը:
Նրա տվյալներով՝ կինը Ջոնսոնին տնից դուրս է արել հերթական դավաճանության համար: Ամուսինները, որոնք չորս չափահաս երեխա ունեն, 25 տարվա ամուսնության ընթացքում բաժանվում են արդեն երրորդ անգամ:
Ուիլերը իրավապաշտպան է ու փաստաբան: Ինչպես գրում է The Sun-ը, նա Ջոնսոնին արդեն տնից վռնդել է 2004 և 2010 թվականներին:
Պատճառը նրա սիրավեպերն էին լրագրողուհի Պետրոնելա Ուայաթի և արվեստաբան Հելեն Մաքինթայրի հետ: Վերջինից Ջոնսոնը, ըստ լուրերի, երեխա ունի:
Չնայած դրան, երկու անգամ էլ Ուիլերը ներել է ամուսնուն: Սակայն Ջոնսոնի ավագ դստեր՝ Լարայի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարին երրորդ շանսն արդեն չեն տա: The Sun-ը նշում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն չի մեծացնի Ջոնսոնի ժողովրդականությունը
Պահպանողական կուսակցության շարքերում, որը, թորիների ներկայիս ղեկավար Թերեզա Մեյի քաղաքական հակառակորդների կարծիքով, Ջոնսոնը կարող էր գլխավորել: