07/09/2018 13:26
էս հո Նիկոլի թիվը չի. Շարմազանովը՝ կառավարության արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ ներկայիս կառավարությունը արտաքին քաղաքականության հայեցակարգ չունի:
«Չկա հայեցակարգ, էս մարդիկ մինչև ժամը 1-ը մի ձև են մտածում, դրանից հետո՝ ուրիշ: Գնումա Ղարաբաղ՝ մի բանա ասում, հետո մի բանա ասում: Փաշինյանի կառավարությունը ղարաբաղյան կարգավորման գործըթնացում զրո հայեցակարգ ունի: Ասումա՝ ես կգամ ժողովրդի հետ կքննարկեմ, ոնց ասեք՝ նենց էլ կլինի: Այ ընգեր ջան, էս հո Նիկոլի թիվը չի՞ , էս ի՞նչ եք անում, խայտառակաություն է, բա կառավարությունն ինչի՞ համար է։ Այսինքն՝ դու պատասխանատվություն չես վերցնու՞մ։ Ի՞նչ է, թվում է՝ Օբաման ու Թրափը հավաքել են ժողովրդին ու հարցրել Իրաքը ռմբակոծե՞ն, թե՝ չէ՞», - նշեց նա:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Շարմազանովը նշեց, որ КВН-ական հումորը ոչ մի դրական ազդեցություն չի ունենալու:
Շարմազանովը նկատեց, որ խնդիրներ կան նաև ՀՀ -ԵՄ հարաբերություններում։ «Գնում են Եվրոպա, գալիս են ու ասում են՝ ինչու՞ մեզ փող չեք տվել, մենք հեղափոխություն ենք արել։ Սվիտալսկու հայտարարությունները տեսանք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ ասեց, որ լուրջ ներդրումային ծրագիր Միացյալ Նահանագներից չկա։ Նենց չի, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ նենց զարգացրել են հարաբերությունները, որ մնում է ՌԴ-ի հետ։ Խնդիրն այն է, որ այս մարդիկ չունեն հայեցակարգ», - նշեց Էդուարդ Շարմազանովը։