Ո՞ւմ կսատարի Հրանտ Թոխատյանը Երևանի քաղաքապետի ընտրություններում

07/09/2018 17:02

Ո՞ւմ կսատարի Հրանտ Թոխատյանը Երևանի քաղաքապետի ընտրություններում


ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին իր ձայնով սատարելու է քաղաքական այն թիմին, որի միջոցով Հայկ Մարությանը հնարավորություն ունի դառնալ Երևանի քաղաքապետ: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ անձամբ Ժողովրդական արտիստից:

«Կուսակցությունների առումով ոչինչ չեմ ասի, քանի որ երբեք չեմ հասկացել դրանց իմաստը: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլորին էլ շատ լավ ճանաչում եմ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր արժանիքները, կարողությունները, հմտություններն ու դրանց բացակայությունը: Համենայնդեպս, ես կպաշտպանեմ Հայկ Մարությանի թեկնածությունը: Նրան շատ լավ եմ ճանաչում, տեսել եմ նաև գործի մեջ: Միասին բավականին աշխատանքներ ենք նախաձեռնել ու կատարել՝ լինի բանակի հետ կապված, թե՛ բարեգործական առումով: Հայկին նաև որպես պրոդյուսեր եմ շատ լավ ճանաչում, կազմակերպչական, մարդկանց իր շուրջը հավաքելու հրաշալի ջիղ ունի, ինչը քաղաքապետի աշխատանքի մեջ շատ կարևոր է», -նշեց մեր զրուցակիցը:

Դերասանը չի հերքում՝ գուցեև այս հարցում Հայկ Մարությանը հմտության պակաս ունենա, քանի որ խոսքն այնպիսի մեծ տնտեսության մասին է, ինչպիսին Երևան քաղաքն է: Մեկտեղ նկատում է՝ չի կարծում, թե վերջին տարիների որևէ քաղաքապետ արդեն իսկ հմտացած է ստանձնել իր պարտականությունը:

«Բոլորն էլ ընթացքում են հմտացել: Կարծում եմ՝ թե՛ իր կրթական աստիճանով, թե՛ իր մտածելակերպով նա չի զիջում որևէ մեկին, որպեսզի չկարողանա հմտանալ ու ճիշտ ղեկավարել մայրաքաղաքը: Շատ լավ հասկանում եմ, որ բավական դժվար է լինելու, բայց նաև գիտեմ՝ կկարողանա», - վստահեցրեց նա:

Հարցին՝ շտկելու շա՞տ բան կա մայրաքաղաքում, պատասխանեց.

«Եթե այսօրվա Երևանը համեմատենք 15 տարի առաջվա Երևանի հետ, ապա կտեսնենք տարբերություն, բայց միևնույն է, շտկելու շատ բան կա: Սա այն քաղաքը չէ, ինչպիսին ամեն մի երևանցի հոգու խորքում է երազում: Բոլորս ենք ուզում վերադարձնել Երևանի ժպիտը, գույները, ի վերջո՝ երևանցուն: Այ, եթե կարողանանք Հայկին օգնելով մեր քաղաքը վերադարձնել իր տնտեսական, մշակութային ճիշտ վիճակին, կարծում եմ՝ շատ ու շատ երևանցիներ կվերադառնան իրենց քաղաք: Վստահ եմ, իրենք նեղացել են ոչ թե քաղաքից, այլ՝ ղեկավարներից: Ու հիմա ճիշտ ժամանակն է վերադառնալու: Պետք չէ սպասել, որ քաղաքը ոտքի կանգնի, վերականգնվի, նոր գաք: Եկեք հենց հիմա թևերներս «քշտենք» ու մեր ապագա քաղաքապետի հետ կառուցենք մեր քաղաքը»:

Տևական ժամանակ Հրանտ Թոխատյանը եղել է Երևանի ավագանու անդամ, սակայն նախորդ տարվա ընտրություններից առաջ սեփական դիմումի համաձայն դերասանը դուրս եկավ ավագանիից ու այլևս չառաջադրվեց: Հետաքրքրվեցինք՝ արդյոք երկրում տեղ գտած փոփոխություններն ու այն փաստը, որ իր ընկերն ու գործընկերը քաղաքապետի հավանական թեկնածու է, չի ոգեշնչել իրեն ընդգրկվելու ավագանիների ցուցակում, շեշտեց.

«Կարծում եմ՝ այն, ինչով ես ավագանու կազմից դուրս եմ զբաղված, շատ ավելի կարևոր կլինի իմ ընկերոջ համար, քան իմ՝ այնտեղ լինելը: Հավատացեք, իմ զբաղվածությունը չափից շատ մեծ է, օրակարգս այնքան խիտ է, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ նաև դրանով զբաղվել: Կարիք չկա, որ ես ձևական այնտեղ լինեմ, ես սիրում եմ ռեալ գործեր անել: Քաղաքապետ դառնալու դեպքում իմ օգնությունն էլ Հայկ Մարությանին իրական ու շոշափելի կլինի»:

Անդրադառնալով վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ հեղափոխությանը, կամ, ավելի ճիշտ, իշխանափոխությանը, վերջինիս արդյունքում՝ իր սպասելիքների արդարացմանն ու չարդարացմանը՝ Հ. Թոխատյանը խոստովանեց.

«Գիտեք, ես էությամբ հեղափոխական չեմ, ռեֆորմիստ եմ: Անգամ ամենավեհ գաղափարներով իրականացված հեղափոխությունից հետո շատ ծանր ժամանակաշրջան է սկսվում, ինչը ոչ միշտ է լավ բանի հանգեցնում: Մենք դրա ականատեսը եղել ենք, տեսանք, թե ինչպես հեղափոխականների ռոմանտիզմը, էնտուզիազմը սխալների պատճառով ընդամենը մի քանի տարում հանգեց: Հիմա ամենակարևորն այն է, որ նորից նույն սխալները չգործեն: Այսօր շատ բան է կախված մեր երիտասարդ, կրթված սերնդից, որը վերջապես իր երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել»:

Նոր կառավարության երիտասարդ ներկայացուցիչները հաճախ են հայտնվում քննադատությունների թիրախում: ՀՀ Ժողովրդական արտիստն ասում է՝ ոչ ոք անթերի չէ, յուրաքանչյուրի աշխատանքում էլ սայթաքումներ անպայման լինում են՝ լինի բժիշկ, ինժեներ, վարորդ, քարտաշ, թե քաղաքական գործիչ:

««Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը շատ տեղին է ընտրված, մնում է այդպես էլ գործել: Այսօր երկրի ղեկին գտնվող սերունդն այնքան կրթված ու ինտելեկտուալ է, որ կարող ենք հույս ունենալ՝ կկարողանան սեփական սայթաքումները շտկել: Չեմ կարծում, թե դրանք մեր երկրի համար ճակատագրական սայթաքումներ կարող են լինել», - նկատեց դերասանը:

Վերջին երկու ամիսները հագեցած էին նաև քաղաքական տարբեր պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից կատարված չարաշահումների բացահայտումներով: Հատկանշական էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-յան գործով որպես մեղադրյալ ներգրավվումն ու նրա՝ քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին հայտարարությունը:

«Ես գտնում եմ, որ քաղաքականությունն այն ոլորտն է, որ անկախ նրանից, թե ով է, պետք չէ վերադառնալ: Յուրաքանչյուրին տրվում է ինչ-որ ժամկետ, ու պետք է կարողանաս այդ ժամկետում երկիրդ այնպես ղեկավարես, որ հետևիցդ միայն բարի խոսքեր լսես: Իհարկե, այդպես հազվադեպ է լինում, բայց գոնե այնպես պետք է անել, որ արարքներիդ գերակշիռ մասը բարի լինի: Պետք չի վերադառնալ, թող երիտասարդները կառուցեն այս երկիրը, թող թարմ շունչ մտնի մեր երկիր: Եթե ունեն ցանկություն օգտակար լինել այս երկրին, թող իրենց հմտություններն ու կարողություններն այսօրվա երիտասարդներին փոխանցեն: Թող գան օգնելու, ոչ թե նորից ղեկին հայտնվելու», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:17 Սպասվում է թույլ ձյուն Այսօր, 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում Այսօր, 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» Այսօր, 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Այսօր, 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ Այսօր, 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է Այսօր, 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները Այսօր, 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն Այսօր, 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան Այսօր, 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները Այսօր, 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու Այսօր, 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու Այսօր, 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան Այսօր, 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին Այսօր, 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Այսօր, 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է Այսօր, 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել Այսօր, 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Այսօր, 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը Այսօր, 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու Այսօր, 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ Այսօր, 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել Այսօր, 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել