07/09/2018 14:30
Մարադոնան նշանակվել է «Դորադոս դե Սինալոա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան նշանակվել է մեքսիկական «Դորադոս դե Սինալոա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է թիմի Թվիթերի էջը, գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է Championat.com-ը:
Հիշեցնենք` այս տարվա մայիսին Մարադոնան դարձել էր Բրեստի «Դինամոյի» նախագահը, ընդ որում արգենտինացին արդեն երկար ժամանակ չէր հայտնվել Բելառուսում: Վերջին ակումբը, որտեղ Մարադոնան աշխատել է որպես գլխավոր մարզիչ, եղել է ԱՄԷ-ի «Ալ-Ֆուջեյրան»: