08/09/2018 22:36
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ դրսի ուժեր չպետք է փնտրել, ամեն ինչ տեղի է ունեցել ուղիղ եթերում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում ապրիլինի տեղի ունեցած հեղափոխության մեջ արտաքին որևէ ուժ չի միջամտել, այսօր «Զինուժին» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում ապրիլինի, գործնականում տեղի է ունեցել ուղիղ եթերում, և հեղափոխության գործընթացը առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, ըստ էության, իմ քաղաքական գործունեությունը եղել է հրապարակային, բոլորի աչքի առաջ: Ես ասում եմ պատասխանատու՝ բացառվում է, որ որևէ մեկը բերի որևէ մի հիմնավորում, որևէ ապացույց, որևէ փաստ, որ որևէ արտաքին ուժ որևէ ձևով ներգրավված է եղել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին և թավշյա հեղափոխության մեջ», - նշեց Փաշինյանը:
Նա ասաց, թե իր համար հասկանալի է, որ շատ երկրների համար կատարվածը բացառիկ է, ու բոլորն են փորձում հասկանալ՝ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ամենը:
«Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը դրված է տեսանելի տեղերում ու այդ հարցի պատասխանը անառարկելի է և որևէ մեկը չի կարող դրան հակառակ որևէ փաստ կամ հիմնավորում բերել», - հավելեց Հայաստանի վարչապետը: