08/09/2018 09:35
Տիգրան Ուրիխանյանը, հնարավոր է, զբաղեցնի պաշտոնանկ Վարդան Բոստանջյանի պաշտոնն ԱԺ հանձնաժողովում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը ներկայացնել ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը։ Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեև հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի։
Ուշագրավ է, որ Ուրիխանյանը չի հանդիսանում սույն հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից այստեղ ներկայացված են Իվետա Տոնոյանն ու Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, իսկ Ուրիխանյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, սակայն գրեթե չի ներկայանում նիստերին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում