08/09/2018 13:20
Մակեդոնիայի դեսպանատունը վիզա չի տրամադրել Հայաստանի հավաքականի երկրպագուներին (Տեսանյութ)
Ռուսաստանում Մակեդոնիայի դեսպանատունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամներին, ովքեր պետք է մեկնեին Սկոպյե՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք Մակեդոնիա - Հայաստան հանդիպմանը:
«Մոսկվայում գտնվող Մակեդոնիայի դեսպանությունը տևական ժամանակ ձգձելով մեր գործերը ընդունելու պրոցեսը, այնուհետև ժամանակ առ ժամանակ ոչ տրամաբանական պահանջներ ներկայացնելով՝ երեկ ամբողջ խմբին զրկեց Մակեդոնիայի մուտքի վիզայից, չնայած այն բանի, որ բոլոր պահանջները իրականացրել էինք։
Մակեդոնիա-Հայաստան խաղին ցավոք չենք լինի։ Պատասխանատու խաղից առաջ այսօր ճանապարհեցինք տղերքին։ Պահանջը՝ անմնացորդ նվիրում, հաղթական վերադարձ», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՖԱՖ-ի հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը։