10/09/2018 00:42
Երևանում պաշտոնապես մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, պաշտոնապես մեկնարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին, իսկ քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 21-ին:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդական ուղի», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայք», Ռեֆորմիստների և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև «Երևանի հանրություն», «Իմ քայլը», «Երևանցիներ» և «Լույս» դաշինքները:
Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին: Նրա հրաժարականից հետո նախկին իշխանություն համարվող և այժմ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում լինելու է գալու դիտորդի դերում: