10/09/2018 11:26
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում. Փաշինյան
«Коммерсант» թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում («Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստրը») հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:
«Այդ մասին մենք ևս խոսել ենք ՌԴ նախագահի հետ: Ես պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է պատահել այդպես: Կարող եմ ասել, որ այս հարցում ես, կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունենք լիակատար աջակցություն: Որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը ևս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում», - ասել է Ն.Փաշինյանը: