10/09/2018 16:18
Տպավորություն է՝ միտում կա գտնել խնդիրներ և սահմանափակել հանքի գործունեությունը. Տնտեսագետը՝ «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ)
Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ՝ հեղափոխությունից հետո հանրապետությունում ստեղծված տնտեսական իրողությունների, ՀՀ ներդրումային գրավչության, վերջին շրջանում հարուցված քրգործերի հնարավոր ազդեցության, հանքարդյունաբերությունը՝ որպես ներառական տնտեսական աճի մաս դառնալու հեռանկարների վերաբերյալ:
Հայաստանում ստեղծված իրավիճակն, ըստ տնտեսագետի, որոշակի սպասումներ է առաջացրել բիզնես շրջանակների մոտ, բայց գործարարները մտավախություններ ունեն, ինչը հստակ արտացոլվեց Մոսկվայում գործարարների հետ վարչապետի հանդիպման ժամանակ:
«Անկախ նրանից՝ իրավիճակը մենք ինչպես ենք պատկերացնում, իրավիճակի վերաբերյալ դատողությունները սուբյեկտիվ բնույթ ունեն: Երբ հանրապետության խոշորագույն գործարարներից մեկն ասում է, որ ինքը անկայունություն է տեսնում, այդ մարդու մոտ որոշակի մտավախություններ կան, հետևաբար, պետության ջանքերը պետք է ուղղվեն այդ մտավախությունների չեզոքացմանը», - ասաց նա:
Ինչ վերաբերում է հարուցված քրգործերին, տնտեսագետը նշում է, որ դրանց համար պետք է իրավական հստակ հիմքեր լինեն, այլապես ներդրողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ կա հստակ միտում որոշակի բաներ արգելելու:
Մանրամասները՝ տեսանյութում: