10/09/2018 14:29
Քաղաքական ապաստան հենց այնպես չեն տալիս. Ռուստամյանը՝ Միքայել Հարությունյանի մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հենց այնպես չեն տալիս և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքն էլ հենց այդ համատեքստում է դիտարկում։
«Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դեպքում, երբ համարում են, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղի ունենալ, եթե ինքը վերադարձվի տվյալ երկրին», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուստամյանը։
Ռուսաստանի Դաշնությունը, հիշեցնենք, չեղարկել էր պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, ինչը նշանակում է, որ ՌԴ իրավապահները Միքայել Հարությունյանին չեն հանձնի Հայաստանին։
Մանրամասն՝ տեսանյութում