10/09/2018 12:48
Սերժ Սարգսյանի եղբորորդին կարող է ազատ արձակվել 50 մլն դրամի դիմաց (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշել է փոխել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը՝ նրա նկատմամբ կիրառելով գրավ։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց, որ նրա նկատմամբ կիրառվում է 50 մլն դրամ գումար։
Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազն առարկել էր խափանման միջոցի փոփոխության միջնորդությանը՝ պատճառաբանելով, թե Հայկ Սարգսյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատական քննության ընթացքին։